Ադելը 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից
Բրիտանացի երգչուհի Ադելը 10 տարով կհրաժարվի հյուրախաղերից: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ երգչուհին ցանկանում է լքել բեմը իր ներկա շրջագայությունից հետո, որպեսզի ողջ ժամանակը՝ առաջիկա 10 տարին, նվիրի իր որդի Անջելոյին:
Ադելը տղային իր հետ է վերցրել համերգային շրջագայության ժամանակ Լաս Վեգաս, սակայն հաջորդ տարի նա դպրոց կգնա և չի կարողանա միանալ մորը:
«Ես սիրում եմ տանը գտնվել, այդ պատճառով շրջագայությունը միշտ ինձ դժվար է տրվում»,- անկեղծացել է Ադելը: