Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Հռոմի պապին դերում կխաղա
Ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն կխաղա Հռոմի պապ Պիոս 9-րդի դերում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նշվում է, որ ֆիլմի ռեժիսոր Բալտազար Կորմակուրը նկարահանումները կսկսի 2017 թվականի հունվարին:
Հետաքրքիրն այն է,որ Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ նախագիծը մեկնարկում է միաժամանակ ևս մեկ՝ Հռոմի պապ Պիոս 9-րդի մասին ֆիլմի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա տվյալ թեմայով երկրորդ ֆիլմն է: Հռոմի պապ Պիոս 9-րդի մասին մյուս ֆիլմի գլխավոր դերակատարը բրիտանացի դերասան Մարկ Ռայլենսն է, իսկ ռեժիսորը` Սթիվեն Սփիլբերգը, որը նկարահանումները կսկսի 2017 թ.-ի գարնանը: