Հայաստանում ռուսական կինոյի շաբաթը մեկնարկել է
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ՀՀ-ում ՌԴ դեսպանության աջակցությամբ, «Ռուսաստանի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 14-18-ը անցկացվում է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում տեղի կունենան ֆիլմերի ցուցադրություններ. Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում և «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնում, Աբովյանում՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ:
Հայաստանում ռուսական կինոյի շաբաթը մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնում` ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Անձնակազմ» ֆիլմի ցուցադրումով:
Կինոդիտումների մուտքն ազատ է: