Սահմանվել է կենսաապահովման կարիքները հոգալու հնարավորությունից զուրկ ապաստան հայցողների դրամական օգնության չափը
Գործադիրը այսօրվա նիստում սահմանել է ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը:
Որոշմամբ ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին տրամադրվող դրամական օգնության չափը սահմանվել է դիմումատուին` 20.000 դրամ, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 15.000–ական դրամ:
Անշարժ գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման ճանապարհով դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: