6224 դիտում
15:20 15-09-2016
ՓՄՁ-ների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ
Նիստում քննարկվել է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը:
Օրինագծով նախատեսված փոփոխությունները և լրացումն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ Հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։
Գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերով նախատեսվում է օրենսդրական հսկողություն սահմանել նոր ի հայտ եկած թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նկատմամբ: Արդյունքում հնարավոր կլինի բացառել Հայաստանի Հանրապետությունում այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
Նմանատիպ նյութեր
1860 դիտում
16:18 12-02-2015
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ջերմոցային տնտեսության զարգացման համար
1045 դիտում
19:28 15-12-2016
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Ավստրալիայի ներդրողների համար
1843 դիտում
20:25 03-10-2019
Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար
Այս բաժնից
889 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել