211652_close_icon
views-count1296 դիտում article-date 14:28 15-09-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

Նմանատիպ նյութեր