211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 15-ին

views-count2584 դիտում article-date 14:41 15-09-2016
1254 թ. — ծնվել է Մարկո Պոլոն, իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, նաև վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը (մահ. 1324 թ.)։ 1789 թ. — ծնվել է Ջեյմս Ֆենիմոր Կուպերը, ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը», մահ. 1851 թ.)։ 1821 թ. — Կոստա Ռիկայի, Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Նիկարագուայի անկախության օրը։ 1890 թ. — ծնվել է Ագաթա Քրիստին, անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը (մահ. 1976 թ.)։ 1899 թ. — ծնվել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործ (մահ. 1974 թ.)։ 1918 թ. — Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորեցին ավելի քան 30 հազար բաքվում բնակվող հայ։ 1954 թ. — ծնվել է Հրանտ Դինքը, նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր (սպանվել է 2007 թ.)։ 1971 թ. — ստեղծվեց Greenpeace ընկերությունը։ 1997 թ. — սկսեց աշխատել Google որոնողական համակարգը։ 2007 թ. — Պերուի Կարանկաս գյուղի մոտ երկնաքար ընկավ։

Նմանատիպ նյութեր