211652_close_icon
views-count1755 դիտում article-date 23:40 14-09-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.33-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 13գ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում երեխաները քնած են եղել: *** Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր