211652_close_icon
views-count7191 դիտում article-date 22:51 14-09-2016

Հետաքրքիր փաստեր «Տղամարդիկ» հուշարձանի մասին

Արձանի գաղափարը պատկանում է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդիներին՝ Դավիթին և Տիգրանին, որոնք ցանկանում էին Երևանում հուշարձան տեղադրել՝ նվիրված իրենց հոր 70-ամյակին և ֆիլմի ստեղծման 35-ամյակին։ Նրանք որոշեցին, որ ճիշտ կլինի տեղադրել իրենց հոր ստեղծած ամենահայտնի ֆիլմերից մեկի կերպարներին։ «Տղամարդիկ» ֆիլմի չորս հերոսներին որոշվեց տեղադրել հենց այն վայրում, որտեղ նկարահանվել է ֆիլմը։ Որպես արձանի հեղինակ հրավիրեցին իրենց ընկեր քանդակագործ Դավիթ Մինասյանին։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2006 թվականին։ Որպես բնորդ մի քանի անգամ ծառայել է Արամոն, որը շատ նման է հորը՝ Արամի դերակատար Ավետիք Գևորգյանին։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ներկա էին ռեժիսորի ընտանիքի անդամները՝ կինը՝ դերասանուհի Լաուրա Գևորգյանը, որդիները Դավիթ և Տիգրան Քեոսայանները, արձանախմբում պատկերվածներից այդ պահին միակ ողջ դերասանը՝ ծանր հիվանդ Արմեն Այվազյանը, որը դրանից մեկ ամիս անց մահացավ։ Արձանը դիտելու էին եկել բազմաթիվ արվեստագետներ՝ դերասան Հրանտ Թոխատյանը, դրամատուրգ, գրող-երգիծաբան Վահրամ Սահակյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, դերակատարներից Արամի որդին՝ երգիչ Արամոն, նրա կինը՝ երգչուհի Էմմա Պետրոսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, այլք։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։

Նմանատիպ նյութեր