Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում երեխաները քնած են եղել:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***