Ուկրաինայի գլխավոր դատախազությունը որոշել է փակել Ավակովի դեմ հարուցված քրգործը
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կփակի երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ հարուցված քրեական գործը։ Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը։
Նրա խոսքով՝ ոչ բավարար ապացույցները չեն հաստատել Ավակովի մեղավորությունը, որն էլ կարող էր դիտվել որպես քաղաքական խաղ կամ բամբասանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Ս. Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն չէր նշել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով։ Նախարարին մեղադրում էին կոռուպցիոն գործարքների մեջ։