Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ քրեական գործ է հարուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել է, որ ՆԳ նախարար Արսեն Ավակովի դեմ հարուցվել է քրեական գործ, ռտեղեկացնում է Ria Novosti-ն։
Նա «Ձախ ափ» ծրագրի եթերում նշել է, որ ինքն օրական ստանում է նամակներ՝ 1500 մարդուց, այդ թվում՝ Ուկրաինայի Կոռուպցիայի հակազդման կենտրոնի ղեկավարից, որոնք ուղղված են Ավակովի դեմ։
Լուցենկոն, սակայն, չի հայտնել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել Ավակովի դեմ քրգործը։
Ավակովը այս տարվա փետրվարին հայտնվել էր սկանդալի մեջ։ Youtube տեսահոսթինգում տեսագրություն էր հայտնվել, որում, ինչպես խոսք էր գնում Ալեքսանդր Ավակովի (Արսեն Ավակովի որդին) և Սերգեյ Չեբոտարիի (այն ժամանակ՝ Ավակովի տեղակալը) նման մարդկանց միջև ՆԳՆ-ի համար թիկնապայուսակներ գնելու մասին: «Ազատություն» ռադիոկայանը ենթադրել էր, որ խոսքը կարող է լինել կոռուպցիայի մասին, այն է՝ ՆԳՆ-ն թիկնապայուսակներ է գնել կեղծ ընկերությունից:
Լրագրողների տվյալներով՝ տեսագրությունն արվել էր թաքնված տեսախցիկով պետական գնումների համար պատասխանատու Չեբոտարի աշխատասենյակում:
Անձամբ նախարար Ավակովը հերքել էր իր ընտանիքի մասնակցությունը գործին` հայտարարելով, որ ՆԳՆ-ն իրականացրել է գործարքը թափանցիկ։