4620 դիտում
14:57 14-09-2016
Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի. ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու
Հայաստանում անպատժելի մարդիկ չկան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Հարցին՝ կարո՞ղ է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»:
Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե Հայաստանում արդարադատության այլ կանոններ են գործում, արդյո՞ք գլխավոր դատախազի թեկնածուն ենթարկվելու է դրանց, վերջինս այսպես արձագանքեց. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում