211652_close_icon
views-count3659 դիտում article-date 13:10 14-09-2016

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Դ. Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա: ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ և ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար:

Նմանատիպ նյութեր