211652_close_icon
views-count1047 դիտում article-date 13:49 14-09-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Նավթի համաշխարհային գները բարձրացել են այն բանից հետո, երբ American Petroleum Institute-ը հրապարակել է տվյալներ՝ ԱՄՆ-ում 1.4 մլն բարելով նավթի հումքի պաշարների ավելացման մասին։ Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, այն 2.5 անգամ քիչ է շուկայի մասնակիցների ակնկալած ծավալներից։ Brent էտալոն նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում այսօր առավոտյան բարձրացել է 0.2 տոկոսով և բարելի դիմաց կազմել 47.22 ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ WTI-ի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ավելացել է 0.5 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,11 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր