211652_close_icon
views-count29209 դիտում article-date 12:05 14-09-2016

Բերդի ոստիկաններն ու քննիչները ձորում հայտնաբերել են անհայտ կորած տղամարդու դին

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ոստիկանության Շամշադինի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների, բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ Տավուշի մարզի «Տանձուտ» կոչվող հանդամասի Գյուլիլի աղբյուրի մոտ գտնվող քոթեջների տարածքում հայտնաբերել են Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ, 82-ամյա Խորեն Կարապետյանի դին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 25-ից ոստիկանության Բերդի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր