17688 դիտում
19:21 01-05-2015
Արտակարգ դեպք Ստեփանավանում. ոստիկաններն ու հրշեջները 54-ամյա կնոջը փնտրում էին տանը, սակայն նրա դին հայտնաբերվեց Լոռի բերդի հարակից ձորում՝ Ձորագետում
Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 9:40-ի սահմաններում Տարածքային կատավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժնից, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 122 շենքի 28-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցերին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր ոստիկանների և ընթերականների ներկայությամբ բացելով տան դուռը՝ այնտեղ չեն հայտնաբերել բնակարանատիրոջը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց Ստեփանավանի բաժնից նորից ահազանգ է ստացվել փրկարարներին, որ Լոռի բերդի հարակից ձորում՝ Ձորագետում, հայտնաբերվել է բնակարանատիրոջ, 54-ամյա Ալվարդ Ստեփանյանի դին, որը դուրս բերելու համար հարկավոր է փրկարարների օգնությունը: Փրկարարները դին դուրս են բերել ձորից և հանձնել ոստիկանության ծառայողներին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կիմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում: Տեղում է եղել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
29209 դիտում
12:05 14-09-2016
Բերդի ոստիկաններն ու քննիչները ձորում հայտնաբերել են անհայտ կորած տղամարդու դին