ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «The Greatest»․ Sia․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայի Ադելայդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլ Կոլսոնը, երաժիշտ է, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը, արվեստի դասախոսուհի է։ Նշանավոր դերասան-երգիչ Քևին Կոլսոնը երգչուհւ հորեղբայրն է։
Նա ասել է, որ երեխա հասակում կրկնօրինակել է հանրաճանաչ Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուանդերին, Սթինգին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Հաճախել է Ադելայդի ավագ դպրոց, որն ավարտել է 1994-ին։ 1990-ականների կեսերին սկսել է հանդես գալ էյսիդ ջազ ոճում Crips կոչվող խմբում։
2013 թվականի մարտի 14-ին Սիան իր յութուբյան էջում հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկյանանոց թրեյլերը։ Երգը ամբողջությամբ հրապարակվեց մարտի 17-ին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ստուդիանական ալբոմում։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակվեց նրա յութուբյան էջում, մայիսի 6-ին։
Տեսահոլովակը առաջացրեց մեծ սենսացիա։ Անսպասելի հաջողությունից հետո Սիան Մեդդիի (Մեդդին տեսահոլովակի պարող աղջիկն է) հետ հրավիրվեց Էլլեն Դեջեներեսի ամերիկյան շոուին։