Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 27/1 շենք բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Թ. Վ.-ին (ծնված 1928 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն։