Կուլիսներում կադրային փոփոխություններ են քննարկվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես առաջիկայում չի վերանշանակվի։ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն, ինչպես քննարկվում է քաղաքական կուլիսներում, արդարադատության նախարար կարող է նշանակվել սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը, սակայն, առայժմ իր համաձայնությունը չի տալիս դրա համար։
Մենք փորձեցինք շրջանառվող այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանության ստանալ Արփինե Հովհաննիսյանից և Վարդան Պողոսյանից։ Երկուսն էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին։
Հիշեցնենք, որ Վարդան Պողոսյանը Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]