211652_close_icon
views-count5285 դիտում article-date 23:12 12-09-2016

Պուտինը շնորհավորել է Մոսկվայի մուսուլմաններին՝ Ղուրբան Բայրամի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մուսուլմանները կսկսեն մի քանի օր նշել իրենց գլխավոր տոներից մեկը՝ Ղուրբան Բայրամը (Զոհաբերության օրը): Այս մասին հայտնում է Ռուսաստանի1-ին ալիքը: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մզկիթներից մեկում, որտեղ միաժամանակ կարող է տեղավորվել մոտ 10 հազար մարդ, այսօր հավաքվել են մուսուլմանները, որոնց շնորհավորել է Վլադիմիր Պուտինը: Նշենք, որ Ղուրբան Բայրամը նշվում է հաջի (ուխտագնացություն) շրջանում և սահմանվել է ի հիշատակ Ղուրանում նկարագրված դեպքերի: Տոնի կարևոր ծեսը զոհաբերվող կենդանուն մորթելն է, որն իրականացվում է տոնական աղոթքից հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր