2367 դիտում
17:24 11-07-2022
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ. ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
23:55 28-05-2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
5279 դիտում
23:12 12-09-2016
Պուտինը շնորհավորել է Մոսկվայի մուսուլմաններին՝ Ղուրբան Բայրամի կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5084 դիտում
21:16 01-09-2017
Մոսկվայում մոտ 200 հազար մահմեդական տոնել է Կուրբան Բայրամը. փակվել են մզկիթի հարևան փողոցներն ու մետրոյի կայարանը
Այս բաժնից
682 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
508 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
622 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ