211652_close_icon
views-count81782 դիտում article-date 22:23 12-09-2016

Դաժան ու ողբերգական վրաերթ Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդի Mercedes-ի բախումից վրաերթի ենթարկվածի դին անճանաչելի է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, դաժան ու ողբերգական դեպք-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Mercedes մանիշի 35 AF 553 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Սյունիքի մարզի Տոլոս գյուղի բնակիչ, 72-ամյա Կոմեդիկ Մամիկոնյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է մի քանի մետր իսկ գլուխն ամբողջովին ջախջախվել է՝ դին դառնալով անճանաչելի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեակական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչ Է. Բալոյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վերադառնալիս է եղել Բաթումիից, իսկ վրաերթի ենթարկվածը նշված մայրուղում սպասում էր ընկերներին, որպեսզի մեկներ Ռոստով: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր