Գրեմ Փոլ. Մոուրինյոն ճիշտ էր քննադատում մրցավարին չնշանակված 11մ. հարվածի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիացի նախկին մրցավար Գրեմ Փոլը մեկնաբանել է Մարկ Կլատենբուրգի մրցավարությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/10/95194/]խաղի[/url] ժամանակ:
«Մոուրինյոն միանշանակ ճիշտ էր, որ քննադատեց Կլատենբուրգին չնշանակված 11մ. հարվածի համար, երբ բախվեցին Կլաուդիո Բրավոն և Ուեյն Ռունին:
Մրցավարը գտավ, որ դարպասապահը դիպել է գնդակին, սակայն նա պետք է իմանար, որ ամեն անգամ, երբ խաղացողը մրցակցի վրա է գնում գետնից կտրված երկու ոտքով, մրցավարը պարտավոր է 11մ. նշանակել:
Եթե գնդակին է դիպել, այդ իրավիճակում դեղին քարտ են ցույց տալիս: Իսկ եթե ոտքերին հարվածեր, ապա` կարմիր քարտ», ասել է Փոլը: