Պակիստանում հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի. կա առնվազն 50 վիրավոր
Պակիստանում՝ Աֆղանստաի հետ սահմանին, հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի շուկայում: Կա առնվազն 50 վիրավոր, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են մի քանի ահաբեկչական խմբավորումներ, ընդ որում՝ Պակիստանի թալիբանները, ովքեր պնդում են, որ սա Սիրիայի շիա մահմեդականներին ուղղաված վրեժ է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար:
Նշենք, որ նույն շուկայում 2015թ.-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 23 մարդ, ևս 30-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: