211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:59 12-09-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 16 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (4 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր