Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (4 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին՝ անօգնական վիճակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***