Ֆրանսիան ու Գերմանիան նոր պաշտպանական պլան են մշակել ԵՄ-ի համար
Ֆրանսիայի ու Գերմանիայի պաշտպանության նախարարությունները համատեղ նախագիծ են մշակել եվրոպական պաշտպանական քաղաքականության ուժեղացման մասին, հաղորդում է Le Figaro-ն։
Երկու երկրների պաշտպանության նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի մշակած համատեղ փաստատթուղթը բաղկացած է 6 էջից։
Թերթը նշում է, որ այն ուղարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին և քննարկվելու է Բրատիսլավայում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է այս շաբաթ։
Նախագիծն ընդգրկում է խորհրդատվություններ՝ քաղաքացիների և սահմանների պաշտպանության վերաբերյալ։ Այն նախատեսում է եվրոպական պաշտպանության վարչության կենտրոնի ստեղծում, ընդհանուր արբանյակային դիտորդական համակարգ, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ու ռազմաբժշկական ռեսուրսների փոխանակում։