211652_close_icon
views-count978 դիտում article-date 15:49 12-09-2016

Փրկարարները բացել են փակ դռները

Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան (4 տարեկան) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին՝ անօգնական վիճակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ա.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր