211652_close_icon
views-count1878 դիտում article-date 14:54 12-09-2016

Ուկրաինայում առաջարկում են արգելել Ռուսաստանից գրքերի ներմուծումը

Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կրիլենկոն հույս ունի, որ Գերագույն Ռադան մինչև տարեվերջ կընդունի ներկայացված օրինագիծը, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանից գրքերի ներմուծումը Ուկրաինա, հաղորդում է Interfax-ը։ «Այդ օրինագիծը ուկրաինական կառավարության դիրքորոշումն է՝ պաշտպանելու հումանիտար տիրույթը»ընդգծել է Կիրիլենկոն։ Նշենք, որ այս տարվա ապրիլին փոխվարչապետը, ով դեռ այդ ժամանակ Ուկրաինայի կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, առաջարկել էր Գերագույն Ռադային թույլատրել իրավապահ մարմիններին առևտրի ցանցերից դուրս բերել ռուսական գրքերը։

Նմանատիպ նյութեր