23731 դիտում
19:02 22-06-2022
Բանակում ծառայող ու այս պահին առաջնագիծը պահող զինվորի մորը սպառնում են բնակարանից վտարել. հետո էլ խոսում են մարդ կոչվելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մասիս քաղաքի բնակիչ, 41-ամյա Ա. Հ.-ն, ում որդին արդեն մեկ տարի է, ծառայում է Հայոց բանակում, կանգնած է բնակարանը կորցնելու վտանգի առաջ: Փաստացի առկա է դատարանի 2021 թվականի նոյեմբեր ամսվա որոշում, որ նրան պետք է վտարեն բնակարանից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս ամուսինը նրան և որդուն տարիներ առաջ լքել է, մեկնել արտերկիր, վերադարձել ու պահանջել, որպեսզի Ա. Հ.-ն որդու հետ լքի բնակարանը, այնինչ՝ որդին գտնվում է բանակում:
Գործը հասել է դատարան, բայց Ա. Հ.-ին իր նախկին դատապաշտպանը այլ գործով, խորհուրդ է տվել չգնալ դատերին և լուրջ չվերաբերվել գործին, վստահեցնելով, որ բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվելու է իրեն: Այլ գործով դատական նիստն էլ վերաբերվում է նրան, որ Ա. Հ.-ն և իր որդին 15 տարի շարունակ տիրապետել են անշարժ գույքին և դիմել դատարան սեփականության իրավունք ձեռք բերելու համար:
Օրեր առաջ Ա. Հ.-ն, նկատելով, որ այդ փաստաբանը սրտացավություն և աշխատանքային պատասխանատվություն չի դրսևորում, հրաժարվել է նրա վստահորդը լինել և իր իրավունքները պաշտպանելու համար դիմել է փաստաբան Էդգար Նալբանդյանին:
SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Է. Նալբանդյանը ասաց, որ գործին նոր է սկսել ծանոթանալ, բայց քանի որ վտարման գործով դատական նիստերը տեղի են ունեցել առանց Ա. Հ.-ի ու իր որդու մասնացության կամ պատշաճ ծանուցման և, չնայած այդ ամենին, կայացվել է որոշում, իրենք վտարման որոշումը բողոքարկել են վարչական կարգով, իսկ քաղաքացիական՝ որդուց լիազորություն ստանալուց հետո:
Ըստ փաստաբանի՝ Ա. Հ.-ն միայնակ մեծացրել, բանակ է ուղարկել որդուն, ով այսօր պաշտպանում է հայրենիքի սահմաննները, բայց նրա հայրը եկել ու փորձում է նրանց վտարել բնակարանից:
Փաստաբանը ասաց, որ վարչական դատարանից ակնկալվում է հայցի ապահովում և վտարման գործողության կասեցում:
Մանրամասները՝ տեսանյութում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
568 դիտում
13:27 18-12-2024
Հանրապետությունում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձանա ևս 2-4 աստիճանով