Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 11-ին
9 թ. – Տևտոբուրգյան անտառի ճակատամարտի ավարտը, որտեղ Հռոմեական կայսրությունը գերմանական ցեղերից կրեց ջախջախիչ պարտություն և կորցրեց 3 լեգեոն:
1875 թ. – ծնվել է Ինտրան, հայ բանաստեղծ, գրող, նկարիչ և ուսուցիչ, Հայոց Ցեղասպանության զոհ (մահ. 1921 թ.):
1922 թ. – Երևանում վավերացվեց Կարսի պայմանագիրը:
1945 թ. – ծնվել է Ֆրանց Բեկենբաուերը, գերմանացի ֆուտբոլիստ, մարզիչ, աշխարհի (1974) և Եվրոպայի (1972) չեմպիոն։
1971 թ. – մահացել է Նիկիտա Խրուշչովը, ԽՄԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (ծնվ. 1894 թ.):
1965 թ. – ծնվել է Բաշար ալ-Ասադը, Սիրիայի 10-րդ և ներկայիս նախագահը:
2001 թ. – ահաբեկչական գործողության արդյունքում կործանվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ բարձրահարկ շենքերը:
2007 թ. – մահացել է Իան Պորտերֆիլդը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (ծնվ. 1946 թ.):