211652_close_icon
views-count20338 դիտում article-date 19:00 11-09-2016

1996 թվականին սպանվեց Ջոնբենեթը, ով ԱՄՆ-ի մանկական գեղեցկության մրցույթների հաղթողներից մեկն էր

Ջոնբենեթի սպանությունը 1990-ական թվականներին ԱՄՆ-ի ամենաաղմկահարույց հանցագործություններից մեկը դարձավ։ Հետաքննությունը երկար ժամանակ որոշակի արդյունքների չէր կարողանում հասնել։ Հիմնական կասկածյալների թվում էին աղջկա ծնողները։ Սպանությունն ուղեկցվում էր բազմաթիվ շշուկներով և կասկածանքներով։ 2005 թվականին գենետիկ փորձաքննությունը պարզեց, որ զոհի ներքնազգեստի արյունը չէր պատկանում ծնողներին։ Նաև համընկնումներ չգտնվեցին ԱՄՆ Հետաքննությունների ազգային բյուրոյի տվյալների բազայում։ Ջոնբենեթի մահվանից հետո Ռեմսի ամուսինները որդու հետ տեղափոխվեցին Միչիգան նահանգի հյուսիսում գտնվող Շառլևուա փոքրիկ քաղաք: 2006 թվականի հունիսի 24-ին Պատրիսիա Ռեմսին մահացավ ձվարանների քաղցկեղից, որն իր մոտ հայտնաբերվել էր դեռ 1993 թվականին։ Նույն թվականի օգոստոսին գտնվեց Ջոնբենեթի սպանության մեջ կասկածվող ևս մեկ անձ՝ Ջոն Մարկ Կառը, որը հետագայում արդարացվեց։ 2010 թվականի հոկտեմբերին գործը կրկին բացվեց, անցկացվեցին նոր հարցումներ, ինչպես նաև ԴՆԹ-ի փորձաքննություն՝ նորագույն մեթոդների օգտագործմամբ։ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին նոր փաստաթղթեր հայտնվեցին, որ ցույց էին տալիս, որ 1999 թվականին մեծ ժյուրին գործի փաստաթղթերը բավարար է համարել ծնողներին իրենց դստեր սպանության մեջ մեղադրելու համար, սակայն այդ ժամանակվա դատախազ Ալեքս Հանթերը հրաժարվել էր ստորագրել մեղադրական եզրակացությունը՝ փաստերը անբավարար համարելով։

Նմանատիպ նյութեր