7635 դիտում
17:10 11-01-2020
Դոնալդ Թրամփ.«Սուլեյմանին սպանվեց, քանի որ ծրագրում էր պայթեցնել ԱՄՆ դեսպանատունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը տեղի է ունեցել նաև այն պատճառով, որ Սուլեյմանին ծրագրում էր պայթեցնել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատան շենքը, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը։
Թրամփը հայտարարել էր նաև, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների նոր, ավելի կոշտ փուլ է սկսվում այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։
Սակայն ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ կոնգրեսականները թերահավատորեն են վերաբերվում Թրամփի հայտարարություններին և վիճարկում են այն հանգամանքը, թե արդյոք հարձակման իրական սպառնալիք եղել է ԱՄՆ-ի դեմ։ Իրաքում ԱՄՆ դեսպանատան դեմ ծրագրված հարձակման պատճառաբանությունը նրանց այնքան էլ համոզիչ չի թվացել։
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
14:53 24-10-2014
ԱՄՆ-ը ծրագրում է պայթեցնել «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող նավթատարները
1526 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
Այս բաժնից
1213 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1480 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1141 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները