211652_close_icon
views-count5216 դիտում article-date 23:30 10-09-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 10-ին

1839 թ. – Մոսկվայում սկսվեց Ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։ 1871 թ. – ծնվել է Արմեն Արմենյանը, հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1965 թ.)։ 1883 թ. – ծնվել է Ներսես Ակինյանը, հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։ 1919 թ. – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր։ 1956 թ. – ծնվել է Արման Կիրակոսյանը, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին։ 1960 թ. – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձավ մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։ 1960 թ. – Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։ 1994 թ. – տեղի ունեցավ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան, այն 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով և ԿինոՊոիսկ կայքի լավագույն ֆիլմերի ցանկում գտնվում է 1-ին տեղում։

Նմանատիպ նյութեր