Պերուի հյուսիսային մասերում գրանցվել է երկրաշարժ
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Պերուի հյուսիսային մասում տեղի է ունեցել երկրաշարժ։
Երկրաշարժն ունեցել է 6,0 մագնիտուդ հզորություն, իսկ էպիկենտրոնը եղել է 51 կմ խորության վրա։
Զոհերի և փլուզումների մասին դեռ տեղեկություններ չկան։ Նորությունների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։