«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմերն ու Մխիթարյանի դեբյուտը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայանում է ոչ միայն տուրի, այլ նաև եվրոպական ֆուտբոլի գլխավոր հանդիպումը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»:
Մանչեսթերյան դերբին թիմերը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
[b]«Մանչեսթեր Յունայթեդ».[/b] Դե Խեա, Բայի, Վալենսիա, Բլինդ, Շոու, Պոգբա, Ֆելաինի, Մխիթարյան, Ռունի, Լինգարդ, Իբրահիմովիչ:
[b]«Մանչեսթեր Սիթի».[/b] Բրավո, Սթունզ, Օտամենդի, Կոլարով, Սանյա, Ֆերնանդինյո, Դե Բրյույնե, Ստերլիգ, Իխեանաչո, Սիլվա, Նոլիտո:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: Հիշեցնենք, որ երկու թիմն էլ առայժմ առաջնությունում միավորներ չեն կորցրել: