33471 դիտում
08:38 10-09-2016
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը Կարեն Կարապետյանի որդին է, «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում։ Պարզվում է՝2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում», այնուհետև՝այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»։ Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից։ Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետև խորհրդականը։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև Երևանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր։ Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաև՝ «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում։ Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3501 դիտում
07:59 05-08-2015
Նոր կառուցվող գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի անվան հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
856 դիտում
07:21 09-11-2024
Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ԱԺ կգնան. հաջորդ շաբաթը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
1150 դիտում
09:00 08-11-2024
ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում. փոփոխություններ ԸՕ-ում. «Ժողովուրդ»