3510 դիտում
07:59 05-08-2015
Նոր կառուցվող գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի անվան հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երևան-Սևան մայրուղում, Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» գործարանի հարևանությամբ, նոր գազալցակայան է կառուցվում: Ներկայումս ընթանում են գազալցակայանի շինարարական աշխատանքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի անվան հետ: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանին, որը ասաց. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»:
Ի դեպ, Շուշան Սարդարյանից միաժամանակ փորձեցինք պարզել, թե Հայաստանում գործող որոշ գազալցակայաններն ինչու են գազը երկու խողովակով ստանում, երբ թույլատրելին մեկն է, ու դրա համար էլ գազալցակայաններում տարբեր գներ են սահմանված: Ի պատասխան՝ Սարդարյանն ասաց. ««Գազպրոմ Արմենիա»-ն ապօրինի գազ չի վաճառում, և բոլոր գազալցակայանները աշխատում են օրինական դաշտում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
33486 դիտում
08:38 10-09-2016
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը Կարեն Կարապետյանի որդին է, «Ժողովուրդ»
Այս բաժնից
1198 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
529 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»