211652_close_icon
views-count1881 դիտում article-date 22:52 09-09-2016

Մեկնարկել են հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաների մասնակցությամբ հրամանատարական հավաքներ

Սեպտեմբերի 6-ից, պաշտպանության բանակի 2016թ. պատրաստության պլանի համաձայն, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հիմքի վրա մեկնարկել են հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում են հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ սպաները, ինչպես նաև առաջխաղացման կարգով սպայական կոչմանն արժանացած զինծառայողները: Հավաքների մեկնարկին նորավարտ սպաներին հանդիպել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է հրամանատարական հավաքների դերը երիտասարդ սպայի կայացման և ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման գործընթացում՝ միաժամանակ անդրադառնալով պաշտպանության բանակում ծառայության առանձնահատկություններին ու խնդիրներին: Նմանատիպ հավաքների անցկացումը նպատակ ունի տեսական և գործնական պարապմունքների միջոցով նորավարտ սպաներին ծանոթացնել բանակում տիրող ընթացիկ վիճակին, նրանց տալ համապատասխան փորձ և նախապատրաստել հետագա ծառայությանը: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր