34643 դիտում
19:38 08-09-2016
Երկրապահ ազատամարտիկները հակադարձում են Արշալույսի գյուղապետի արդարացումներին
Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն, իբրեւ արդարացում Զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին արված իր անզգույշ արտահայտության, փորձում է ներկայացնել, թե ինքն էլ է մասնակցել Արցախյան ազատամարտին ու որպես փաստարկ ներկայացնում է, որ հենց Զորավարն է իրեն պարգեւների արժանացրել: Սրան եւս հակադարձում են երկրապահ ազատամարտիկները:
[b]Նահապետ Թումանյան.[/b]
- Զնդո՛, սաղ էլ գիտեն, որ Զորավարը քեզ շատ բան ա տվել: Ինքն ա քեզ մարդ սարքել, բա նվերներ էլ ա տվել, գիրք էլ ա նվիրել, պարգեւների էլ ա արժանացրել, այ անարժան, քեզ կնգա տեր էլ ա դարձրել, քեզ ու տնեցիքիդ տունուտեղով էլ ա ապահովել: Եդ տունդ, որ էսօր ապրում ես, Զորավարի ծնողների տունն ա, Զորավարի ծնողների հողի վրա ես ապրում այ ուրացող: Բա դու մա՞րդ ես:
[b]Հայրապետ Կարապետյան` Սարիկ.[/b]
- Զնդո, մառացել ես ոնց էիր ախպերներիդ հետ զինվորի եղածը, սահմանի եղածը մկան պես կրում-տանում: Իսկական թալանչին հենց դու ես եղել: Այ անաբուռ, այ ուրացող, դու որ քեզ հերություն արած հորեղբորդ ես ուրանում, որ քեզ պահող-սնողին ես ուրանում, ամեն ինչ էլ կուրանաս:
[b]Թադեւոս Արշակյան.[/b]
- Զնդո, Հրանտ եւ Ակո եղբայրները իրենց հորն էլ էին հանել, տնից դուրս քցել: Դրանք սրիկա մարդիկ են, սրբապիղծ: Էլի գեներալ Մանվելն էր իր եղբորը պահում, տիրություն անում: Թքեմ ես էդ անարժան զնդոների երեսին:
[b]Գառնիկ Հովսեփյան.[/b]
- Զնդոն խելքը քցել ա: Բա սաղ աշխարհի ասածն էլ դա է, տղա ջան` որ ինչ ունես-չունես, Զորավար Մանվելի շնորհիվ է, իր տվածն է: Քեզ ամեն ինչ էլ տվել է հորեղբայրդ, իսկ դու ստահակ ես, չես գնահատում մեծությանը:
[b]Վարդան Պետրոսյան.[/b]
- Զորավար Մանվել Գրիգորյանը հայ ազգի պարծանքն ու հպարտությունն է: Զորավարն անհասանելի բարձունք է զնդոյանման սողունների համար: Սա էլ նորություն է` արդեն մարդու արած լավությունն են երեսով տալիս: Թե բա գեներալն ինձ համար սա է արել, նա է արել: Բա արել է, այն ժամանակ Զորավարը չգիտեր, որ թուրք ես, որ թուրքի դրոշակ ես, այ անպետք, փչացած: Մի հատ քեզ հայելու մեջ նայի, էլի, Զնդո:
[b]Արամ Հովհաննիսյան.[/b]
- Ինչի Զնդոն կարդալ էլ գիտի՞: Զորավարը դրան գիրք է նվիրել, դա լավագույն դեպքում նկարները նայած լինի: Զնդոն չի կարող երկու տող գրել: Այն ինչ իր անունից գրվում է, ուրիշներն են գրում: Ինքն իսկի անգիր անել էլ չի կարող այն տեքստերը, որ իր անունից տարածում են: Ես վստահ եմ` Զնդոն իր անունն էլ չի կարող առանց տառասխալի գրել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
451 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
604 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը