211652_close_icon
views-count941 դիտում article-date 19:26 08-09-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 2/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը քնած է եղել: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.08-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում երեխան (16 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 2000 թ. ծնված Ս. Ա.-ը քնած է եղել: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր