Գոհար Պողոսյանը միշտ հավատարիմ է եղել մարդ և լրագրող լինելու կոչմանը
«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն համագործակցության համար: Այսօր ես մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- գրել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնում է, որ Գ. Պողոսյանը համարվում է այն բացառիկ պրոֆեսիոնալ գործունեության և մարդկային հատկանիշներով մամուլի քարտուղարներից, ում աշխատանքից շահել է հասարակությունը, քանի որ լրագրողների կողմից բարձրացված բազմաթիվ խնդիրների մասին օպերատիվորեն Գ. Պողոսյանի կողմից տեղեկացվել է վերադասին ու դրանից հետո Գ. Պողոսյանը հետամուտ է եղել պրոբլեմների հրատապ լուծմանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի