211652_close_icon
views-count1657 դիտում article-date 15:31 08-09-2016

Երևանի պատվիրակությունը Իտալիայի Կարրարա քաղաքում մասնակցել է «Սեպտեմբերֆեստ» միջոցառմանը

Երևանի պատվիրակությունը մասնակցել է օգոստոսի 26-28-ը Իտալիայի Կարրարա քաղաքում անցկացված արդեն ավանդական «Սեպտեմբերֆեստ» միջոցառմանը, որն, ի դեպ, արդեն 40-րդն է և ամենահին միջոցառումներից է ոչ միայն Կարրարայի, այլև քույր քաղաքների համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը միջոցառման առիթով շնորհավորելով Կարրարայի քաղաքապետ Անջելո Ձուբբանիին՝ նրան է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Հիշեցնենք, որ Կարրարան Երևանի առաջին քույր քաղաքն է, որտեղ դեռևս 1960-ական թվականներին տեղադրվել է Երևանի նվիրաբերած տուֆակերտ խաչքար-աղբյուր, իսկ Երևանում տեղադրվել է «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանը: Կարրարայում կա նաև Երևան անունով փողոց:

Նմանատիպ նյութեր