2279 դիտում
19:03 07-10-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարրարա քաղաքի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակության մասնակցությունը Երևանի տոնին:
«Մենք իսկապես ուրախ ենք այս օրը Ձեզ կրկին մեր կողքին տեսնելու համար: Շուրջ հինգ տասնամյակ է, ինչ Երևանն ու Կարրարան քույր քաղաքներ են, ինչն իր հերթին նաև պարտավորեցնում է էլ ավելի սերտացնել երկուստեք փոխհարաբերություններն ու գործնական կապերը: Լիահույս եմ, որ տոնին Ձեր մասնակցությունը լրացուցիչ խթան կդառնա մեր քաղաքների միջև փոխգործակցության առավել ընդլայնման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանին, ի դեմս Տարոն Մարգարյանի, շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ ու նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է:
Անդրադառնալով երկու քաղաքների համագործակցության հեռանկարին` Անջելո Զուբբանին բարձր է գնահատել Երևանի գործընկերոջ համագործակցության պատրաստակամությունն ու կարևորել երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցության ընդլայնումը:
Նմանատիպ նյութեր
6229 դիտում
22:11 09-06-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ավստրալիայի Վիլըբի քաղաքի գործընկերոջ հետ
1339 դիտում
18:18 18-09-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ
1065 դիտում
18:17 12-10-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի գործընկերոջ հետ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը