Օգնում են փրկարարները
Սեպտեմբերի 8-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 8 շենքի (3-րդ հարկ) բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն: