3600 դիտում
19:22 07-09-2016
Դպրոցական սնունդ ծրագիրն ունի դաստիարակչական կարևոր նշանակություն
Երևանում շարունակվում է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որին մասնակցում են 65 երկրների 250 ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Համաժողովի մասնակիցներին ասյօր ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ որպես այդ կարևոր միջոցառման անցկացման վայր Երևանը ընտրելու համար: "Դուք գտնվում եք մի տարածաշրջանում, մի հանրապետության տարածքում, որը հազարամյակներ շարունակ եղել է տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում:
Հայ ժողովուրդը, մեծ զրկանքներ կրելով, կարողացել է գոյատևել և ներկա քաղաքակրթությանը ներկայանալ միայն իր մեծ կրթական և հոգևոր ժառանգությամբ: Յուրաքանչյուր հայ ընտանիք, որտեղ էլ այն գտնվի, առանձնահատուկ վերաբերմունք ունի կրթության նկատմամբ: Մեզ համար շատ կարևոր է նախևառաջ երեխաների կրթության համար նպաստավոր պայմաների ապահովումը: Չի կարող լինել որակյալ կրթություն, եթե այդ ուսհաստատության մեջ երեխան իրեն չզգա՝ որպես հասարակության լիարժեք անդամ: Այդ իմաստով Դպրոցական կայուն սնունդ ծրագիրը ոչ միայն կոնկրետ խնդիր է լուծում, այսինքն՝ ապահովում է երեխայի տաք սնունդը, այլ նաև մեծ կրթադաստարակչական բաղադրիչ է պարունակում:
Ծրագրով փորձ է արվում երեխաներին ըստ էության հարմարեցենել հասարակության մեջ ապրելու պատասխանտվությանը: Մեզանից յուրաքանչյուրն իր փոքրիկին դպրոց ճանապարհելիս հասկանում է, որ իր երեխան իր անձնական ազատությունից անցում է կատարելու պատասխանատվության, որը ոչ միայն գիտելիքի միջոցով է փոխանցվում, այլ նաև քաղաքացու դաստիարակության: Երբ հարյուրավոր երեխաներ մեկ ճաշարանում իրար հետ հաց են կիսում, փորձում համատեղ կազմակերպել իրենց վարքուբարքը, դա երեխայի մոտ կարգապահություն է դաստիրարակում, դիմացինի հանդեպ հարգանքի զգացողություն, միմյանց խնդիրներով հետաքրքրվելու հատկություն: Սա է այս ծրագրի հիմանական տեսլականը, այդ պատճառով է նաև, որ մենք փորձելու ենք մեծացնել ծրագրի պետական պատասխանատվության աստիճանը",-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս պետությունն իր ներդրումն է ունենում պետբյուջեի հաշվին և պետք է հասնել նրան, որ աստիճանաբար ծրագիրն անցնի պետական հոգածության: "Մենք նաև փորձելու ենք ծրագրի կառուցվածքային համապատասխան ձևաչափեր գտնել:
Այդ իմաստով հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընեկներին, ովքեր մեզ օգնում են՝ ճիշտ կատարել այդ փոխանցումը: Մոտ ապագայում մենք կանցկացնենք դոնորների կոնֆերանս, որ կարողանանք գտնել փոխանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ և ձևավորել հիմնադրամ, որի միջոցով կկարողանանք ծրագիրն ավելի ընդլայնել ոչ միայն պետական միջոցների հաշվին, այլ նաև դոնոր կազմակերպությունների միջոցով: Շնորհակալություն նաև մեր միջազգային խորհրդատուներին, ովքեր ճիշտ հասկացան մեր երկրի յուրահատկությունները և դժվարությունները: Օրինակ, եթե այլ ազգային պատվիրակությունների համար խնդիր է երեխաների թերսնման դեմ պայքարը, ապա մեզ համար որպես հիմնական խնդիր մեր երեխաներին դաստիարակելը և քաղաքակրթական, ժամանակակից հասարակություններին բնորոշ բարեկրթության նորմեր փոխանցելն է",-ընդգծել է նախարարը:
Համաժողովին ՀՀ ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը ներկայացրել է "Հայաստանում դպրոցական սնունդ" խորագրով շնորհանդես:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
17:51 03-07-2023
«Դպրոցական սնունդ» ծրագիրն ամբողջությամբ ազգայնացվել և փոխանցվել է ՀՀ կառավարությանը
1011 դիտում
16:47 03-09-2014
Ուկրաինայի համար քաղաքական աջակցությունը խիստ կարևոր նշանակություն ունի. Օբամա
15893 դիտում
23:20 25-05-2019
«Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագիրը կարևոր կրթական նշանակություն ունի. հարցազրույց Լևոն Ղասաբօղլյանի հետ
Այս բաժնից
1585 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
799 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
835 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը