Փրկարարները բացել են փակ դուռը
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 36/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***