211652_close_icon
views-count1956 դիտում article-date 17:59 06-09-2016

Փոս փորելիս արկեր են հայտնաբերվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա: Մեկնած օպերատիվ խմբի կողմից սահմանվել է դեպքի վայրի պահպանություն: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքը նախկինում պատկանել է զորամասի, որտեղից հայտնաբերված առարկաները 16 սմ տրամագծով, 103 սմ երկարությամբ արկեր են: Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր