35545 դիտում
18:30 12-10-2022
Ողբերգական դեպք՝ Վայոց Ձորի մարզում. Զառիթափ գյուղում 69-ամյա տղամարդը փոս փորելիս քարերը փլվել և լցվել են նրա վրա, վերջինս հիվանդանոցում մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 7-ին, ժամը 20։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զառիթափ գյուղում մի քաղաքացի փոս է փորել, և քարերը փլվել և լցվել են ոտքերին, ինչի հետևանքով նա չի կարողանում դուրս գալ փոսից։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։
Երեկ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նա մահացել է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: